Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Զգուշանում են

Զգուշանում են
03.10.2012 | 18:12

Քաղաքական դաշտում սկսված փոթորիկը` ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ, ԱԺ-ում սկսված քննարկման պահից տեղափոխվել է տնտեսական դաշտ։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` «Այն նախնական համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել օտարերկրյա ներդրողների հետ, կանգ են առել այն պահից, երբ սկսեցին Վարդան Օսկանյանի գործը»։ Ընդհանրապես, օտարերկրյա կապիտալը շատ զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ, իսկ ներդրումային դաշտի զարգացման միակ անխափան երաշխիքը տվյալ երկրի քաղաքատնտեսական կայունությունն է։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ